«AM»-ը հերթական «Pro bono» անվճար իրավաբանական ծառայություններն է մատուցել ժառանգության իրավունքի խնդրի լուծման գործով

1 Հուլիս, 2024

Տարիներ շարունակ «AM» ընկերությունը անվճար ծառայություններ է մատուցել ֆինանսական ոչ բարվոք վիճակaում գտնվող իրավաբանական ծառայությունների կարիք ունեցող քաղաքացիներին։

Հերթական աջակցությունը վերաբերում էր ժառանգության իրավունքի խնդրով հարցի լուծմանը։

Ըստ «AM»-ին դիմած քաղաքացու` հայրը բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ կտակ է կազմել, որը հաստատվել է բժշկական կենտրոնի  գլխավոր բժիշկի կողմից, սակայն չիմանալով հոր մահից հետո իր գործողությունների մասին՝ դիմել էր իրավական աջակցություն ստանալու։

«AM»-ի փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Հայկ Բարսեղյանը, ապահովելով խնդրի իրավական աջակցությունը, կատարել է փաստաթղթերի ուսումնասիրություն, նոտարի մոտ կտակի իրավաբանական ուղեկցում:

Փաստաբանի աշխատանքի շնորհիվ լուծվել են ընթացքում իհայտ եկած ժառանգության իրավունքի վկայագրի ստացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ:

Արդյունքում քաղաքացին ստացել է ժառանգության իրավունքի վկայագիր, որն էլ ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտե` իրավունքների պետական գրանցում կատարելու համար։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ